Thursday, July 7, 2011

3 միլիոն իրաքյան թուրքմեններ պատրաստ են կռվել հայերի դեմ. Ջունեյթ Ալչը

Tert.am. 7-7-2011-Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ավելի քան 3 միլիոն իրաքյան քրդեր պատրաստ են Ղարաբաղի համար կռվել հայերի դեմ։ Այս մասին SalamNews–ին ասել է Նիդերլանդներում իրաքյան թուրքմենների մշակութային միության նախագահ Ջունեյթ Ալչըն։
Նշելով, թե իրաքյան թուրքմեններն անհամբերությամբ սպասում են Հայաստանի հետ պատերազմին, Ալչըն ասել է. «Իրաքյան թուրքմենները միշտ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի սկսման դեպքում պատրաստ են կռվել հայերի դեմ ադրբեջանական հողերի ազատագրման համար։ Սրանք ի սրտե ասված խոսքեր են։ Հայկական լոբբին դա լավ գիտի»։

No comments: