Panorama.am. 25-7-2011- Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հրապարակել է այն հեղինակների ցանկը, որոնց հեղինակած կրոնական բովանդակությամբ գրքերի հրատարակությունն ու վաճառքն արգելված է Ադրբեջանում: Ներկայացված հեղինակների շարքում են նաև իրանցի հայտի հոգևորականներ այաթոլլա Մաքարեմ Շիրազին, Շեյխ Աբբաս Ղոմին, այաթոլլա Ֆազել Լանքարանին, Ջաաֆար Սաջանին, այաթոլլա Էբրահիմ Ամինին և այլն:
Հիշեցնենք, որ իրանական «ղաֆղազ.իռ» կայքը թեմայի առնչությամբ վերջերս մի հոդված էր հրապարակել, ըստ որի` Ադրբեջանում կրոնական բովանդակությամբ գրքեր վաճառելու համար անհրաժեշտ է ստանալ արդարադատության նախարարության, կառավարությանն առընթեր կրոնի հարցերով կոմիտեի և համապատասխան նահանգի կամ շրջանի ղեկավարության պաշտոնական թույլտվությունը:
Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն Ադրբեջանի իշխանությունների հասցեին թե հեջաբի արգելման, թե մզկիթների քանդման գործընթացի, ինչպես նաև կրոնական գրքերի վաճառքն արգելելու վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով:

No comments:
Post a Comment