Thursday, July 7, 2011

Վրաց եկեղեցին դժգոհ է Հայ եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու օրենքից

Վրաստանի ուղղափառ եկեղեցին քննադատել է Վրաստանի իշխանություններին երկրի կրոնական փոքրամասնություններին իրավական կարգավիճակ շնորհելու օրենքի համար: Նա կոչ է արել դադարեցնել օրենքի ընդունման գործընթացը: Վրաստանի պատրիարքը հայտարարել է, որ այս օրենքը հակասում է եկեղեցու եւ պետության շահերին: Մենք վստահ ենք, որ մոտ ապագայում սա բացասական հետեւանքներ է ունենալու, եւ դրա համար իշխանություններն են պատասխանատվություն կրելու, հայտարարել է Վրաստանի պատրիարքը:
Ընդդիմությունը եւս բացասական է արտահայտվել նախագծի վերաբերյալ: Երեկ կայացած խորհրդարանական լսումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Լալիաշվիլին հայտարարել է, “Կարեւոր է պարզել, արդյոք մեր բարեկամ երկրները, ասենք Հայաստանը, սկսել են քննարկել Հայաստանում վրացական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու հարցը”:

No comments: