Thursday, July 7, 2011

Թուրքական ամենահայատյաց կազմակերպություններից մեկը խիստ նեղացել է Ադրբեջանից

HayNews.am. 7-7-2011-Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Իգդիրում գործող «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն» (ASİM-DER) հորջորջված կազմակերպության շուրջ ծավալված զարգացումները:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, լուրեր էին տարածվել, թե վերոհիշյալ միությունն Իգդիրում գտնվող իր գրասենյակից իջեցրել է Ադրբեջանի դրոշը: Միության ղեկավարները խիստ նեղացել էին, որ ադրբեջանցի եղբայրներն իրենց չեն հրավիրել «Աշխարհի ադրբեջանցիների համաժողովին», որն անց էր կացվել Բաքվում:
Թեև հայատյաց կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հերքել է այս տեղեկությունը` իր խոսքերը համեմելով թուրք-ադրբեջանական անքակտելի միության մասին սին պնդումներով, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը «Խոջալուի դեպքերին» բազմիցս անդրադարձած ադրբեջանա-թուրքական կազմակերպությանը չի հրավիրվել այդ ժողովին:

No comments: