Մեր զրուցակիցն է լիբանանահայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ Սագօ Արեանը
-Թեև ապրում եք Լիբանանում, սակայն Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից անմասն չեք: Ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Թեև այս տարի շատ երկրներ գնացին հեղափոխության ճանապարհով, մեզանում, սակայն, իրավիճակից դուրս գալու այլ ելքեր են փնտրվում:
-Պետք է նկատել, որ այն, ինչ կատարվել և դեռ կատարվում է Մերձավոր Արևելքի երկրներում, տարբերվում է Հայաստանում կատարող քաղաքական պրոցեսներից: Հետևաբար թե Լիբիայում, թե Եմենում, թե Եգիպտոսում կատարվող գործողությունները տանում են հեղափոխության (ասում եմ` տանում են, քանի որ դրանք դեռ ընթացքի մեջ են, Եգիպտոսը պատրաստվում է ազատ ընտրությունների անցկացմանը): Հայաստանում այսօր իրավիճակը մի փոքր տարբեր է, քանի որ, իմ կարծիքով, հանրությունը ձգտում է անցնցում փոփոխությունների: Հատկապես 2008-ի մարտի մեկից հետո հասարակությունը կարծես թե հասկացավ, որ արյան գնով պետք չէ իշխանափոխություն իրականացնել: Այն, որ Հայաստանի իշխանությունները հարյուր տոկոսով ժողովրդի կողմից ընտրված չեն, փաստ է, բայց շատ լավ պետք է իմանանք, որ այսօր Հայաստանի համար շատ կարևոր է ներքաղաքական դաշտի կայունությունը: Հայաստանը խնդիրներ ունի հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ: Սա լավ գիտեն թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Հետաքրքիր է, սակայն, որ այս չորս-հինգ ամիսներին խոսվում է արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին, սակայն փաստ է, որ արտահերթով հարց չի լուծվի: Դրա համար ընդդիմությունն ավելի շատ պետք է աշխատի իր առաջադրած պահանջների առումով: Իմ փափագն այն է, որ ընդդիմության շարքերում եղած երիտասարդությունը հասկանա, որ իշխանությունն իր կամքով, հրաշքով և մեկ օրում չի փոխվի, մեկ օրում չի կայանա: Այսօր այս ամենի համար ժամանակ է հարկավոր:
-Երկխոսություն արտահերթ ընտրության շուրջ պահանջը սխա՞լ եք համարում:
-Իշխանությունը և ընդդիմությունը պետք է երկխոսեն ոչ թե տարբեր ուժերի դեմ որևէ ուժ դառնալու համար, այլ գաղափարների շուրջ: Ցավոք, ես այսօր դա չեմ տեսնում: Շատ արժանավոր երիտասարդներ կան, որոնց ես հավատում եմ, բայց նրանք պետք է հասկանան, որ քաղաքական դաշտում կայանալու համար նախ պետք է միավորվեն հստակ ծրագրի շուրջ: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում կոնգրեսի այսօրվա դրած պահանջները` հանրահավաքից հանրահավաք միևնույն բանը: Հունիսի 30-ի հանրահավաքն ի՞նչ տվեց հասարակությանը և ի՞նչ կտա օգոստոսի 1-ի հանրահավաքը: Պետք է հստակ առաջարկներ և ծրագրեր լինեն: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքին ասաց, որ սա վերջին հնարավորությունն է, որ եթե ՀՀ իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների պահանջին ընդառաջ, կպահանջեն նախագահի հրաժարականը: Եվ հետո ի՞նչ: Ես սա չեմ հասկանում, և ես չեմ հասկանում նաև` արդյոք Հայաստանին պետք է երկխոսություն արտահերթ ընտրությունների շուրջ: Հայաստանը թող պատրաստվի հերթական ընտրությունների, պետք չեն մեծ ցնցումներ, թեև բոլորը դրան են սպասում, բայց Հայաստանը դրան արժանի չէ, ոչ միայն արժանի չէ, այլ Հայաստանը չի կարող մշտապես այդպիսի տագնապի մեջ լինել: Հայաստանը միայն հայստանցիները չէ, Հայաստանը նաև սփյուռքինն է, իսկ ցանկացած ցնցում վատ ազդեցություն է ունենում Հայաստան -սփյուռք հարաբերությունների վրա: Մեզ համար կարևոր է, որ քաղաքական դաշտը կայուն լինի: Լևոն Տեր-Պետրոսյանը ճշմարիտ է ասում, որ պետք է ստվերային տնտեսությանը, կոռուպցիային վերջ տալ, բայց մենք այս ամենին հանդարտորեն պետք է գնանք, հստակ ծրագրային քաղաքականությամբ, քանի որ մենք այլ խնդիրներ ունենք:
-Սագօ, Ձեր խոսքերից պարզ է դառնում, որ Դուք ընդդիմության ներկա քայլերից դժգոհ եք: Եթե վճռական գործողությունների կողմնակից չեք, ի՞նչ պետք է անել, որ չի անում ընդդիմությունը տվյալ փուլում:
-Այսօրվա դրությամբ Հայաստանի կյանքում ընդդիմությունը մեծ սկզբունքներ պետք է որդեգրի, պետք է իր ծրագիրը ներկայացնի հասարակությանը և խաղաղ, անցնցում քայլերով առաջ գնա: Մարդիկ ավելի շատ էին հավատում ընդդիությանը, քան հիմա: Պարզ է, որ այս պահին ընդդիմությունն իր շարքերը լրացուցիչ մարդկային ռեսուրսներով համալրելու խնդիր ունի: Մի շարք անուններ կան, որոնք կարող են ընդդիմության շարքերը խտացնել և լրացուցիչ խթան հանդիսանալ, բայց մնալ ներքին լարվածության մեջ, այլապես ինչ է նշանակում`այսօր ենք ընտրություն ուզում… ես էքստրեմալ քայլերից եմ վախենում: Պետք է լիովին վերացնել այսօրվա իշխանությանը լիովին սևացնելու, բանակի խնդիրներից անընդհատ խոսելու քաղաքականությունը, և ավելի շատ ծրագրերով և կատարված քայլերով հասնել իշխանության: Հայաստանում հենց այս քաղաքական մշակույթը չկա, մարդիկ անկախ ամեն ինչից, պետք է իրար հարգեն, դա շատ կարևոր է:
-Արդյոք միայն հարգանք է պակասում, բացի այդ, շատ վերլուծաբաններ, օրինակ, փաստում են, որ ընդդիմության նախկին բառապաշարը փոխվել է,անգամ արդեն ավազակապետություն չեն անվանում, միայն ամբարտավան իշխանություն են անվանում: Չե՞ք նկատել արդյոք:
-Գուցե: Պարզապես ես գիտեմ, որ եթե դու ընդդիմություն ես, ընդդիմության շարքերում դու պետք է անես ավելին, բայց միայն ասել, որ ես կգամ և կլինեմ ավելի լավը և փոխարենը ոչինչ չանել, ճիշտ չէ, հակառակ դեպքում դու էլ կգաս իշխանության և չկա երաշխիք, որ չես անի նույնը: Փոխարենը ես տեսնում եմ, որ այսօրվա իշխանությունը (թեև շատ սխալներ և թերություններ եմ տեսնում, միայն սփյուռքի նախարարության առկա բացթողումները և համատարած անլրջության առկայությունը բավական է, որ անբավարար համարեմ իշխանության վարած քաղաքականությունը) կարողանում է արտաքին քաղաքական գործողություններին իմաստ տալ, ճիշտ քայլեր անել այդ ուղղությամբ (Կազանի հանդիպումը դրա վառ օրինակ): Այսօր հայ ժողովուրդը պետք է մտածի Հայաստանը, Արցախը շենացնելու, զարգացնելու ուղղությամբ: Հիմա ոչ պատերազմական ժամանակներ և ոչ էլ խաղաղության, առջևում պատերազմ չեմ տեսնում, սպառված է այդ թեման, տևական խաղաղությունը պահպանվելու է: Դրա համար կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդդիմության և իշխանության հարաբերությունների բաց լինելը:
-Սագօ, Դուք ընդդիմություն ասելով` ՀԱԿ-ին նկատի ունեք, ո՞ւր մնացին մյուսները, խամրեցի՞ն:
-Չեն խամրել, իրենք էլ այլ ճանապարհով կարող են գնալ: Ի վերջո, այսօր յուրաքանչյուր ընդդիմություն իր առաջնորդին ներկայացնելու, նրա պրոպագանդան իրականացնելու խնդիր ունի: Հայաստանի քաղաքական դաշտում չկա համագործակցելու քաղաքակիրթ ավանդույթ, ընդդիմությունը հարգի իշխանությանը, իշխանությունը` ընդդիմությանը, իշխանությունը բնական համարի ընդդիմություն ունենալը խորհրդարանում, հարգեն իշխանություն փոխանցելու պրոցեսը, ոչ թե սվիններով ընդունեն: Մեզ առավել քան որևէ երկրի, հարկավոր է քաղաքակիրթ պայքարի մեխանիզմներ կիրառել: Հայերին միշտ պետք է հիշեցել, որ ունեն թշնամիներ:
-Սագօ, ճիշտ է, թեև այստեղ համեմատաբար խաղաղ ժամանակներ են, բայց մարդիկ չեն կարողանում սոցիալապես ռեալիզացվել, դիմում են արտագաղթի, և իրենց երջանիկ չեն համարում:
-Ինչ անենք: Հենց նոր կարդում էի, որ սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ Միացյալ Նահանգները աշխարհի ամենատխուր երկիրն է, ինչ անենք, իդեալականը ոչ մի տեղ չկա, պետք է ընդունել եղածը և կառուցել դրա վրա: Ինձ համար որպես գրող դժվար է սփյուռքում ապրելը, որովհետև ոտքիս տակ հող չկա, շատերը կարծում են` հեշտ է ապրելն այստեղ, սակայն դա այդպես չէ:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն միշտ եղել է, բայց դա աշխարհի վերջը չէ:
Հիմա մենք պետք է հստակ գնահատական տանք անկախության 20 տարիներին` իրենց առաջընթացներով, թերություններով և պետք է լինենք հնարավորինս օբյեկտիվ և ընդունենք ճշմարիտը, խոսենք վատի մասին, բայց խոսենք նաև լավի մասին, օրինակ` իշխանությունը դրական քայլ արեց քաղբանտարկյալներին ազատ արձակելով, սա իշխանության հաղթանակն էր: Իշխանությունը պարտություն էր կրել 2008-ի մարտի մեկով…այս պահին պետք է գնահատել իշխանության այս կարևոր քայլը, որը ինչ-որ առումով ուժեղացրել է նրան:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
«Լրագիր» 4-7-2011

No comments:
Post a Comment