Tert.am. 4-7-2011- Ուկրաինան պատրաստվում է միջնորդ դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական Версии կայքը։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարած այցի արդյունքներից հայտնի է դարձել, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկրի նախագահի հրահանգով ծրագրում է ակտիվացնել իր ջանքերը Հարավային Կովկասում։ Միխայլովյան հրապարակի իրազեկված աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում ուկրաինացի դիվանագետների պատվիրակությունը պատրաստվում է այցելել Երևան, Ստեփանակերտ և Բաքու՝ տեղում պարզելու համար Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը խաղաղարար առաքելությանը»,– գրում է Версии–ն՝ նշելով, որ թեմայի առնչությամբ ուկրաինական դիրքերի ակտիվացումը պայմանավորված է կազանյան հանդիպման ձախողմամբ։
«Ռուսական դիվանագիտությունը չկարողացավ ապացուցել իր հավասարակշիռ դիրքորոշումը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են բանակցային գործընթացում միջնորդի փոփոխությամբ։ Կիևի թեկնածության ընտրությունը պայմանավորված է Ուկրաինայի չեզոք կարգավիճակով, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների լուրջ սառեցմամբ»,– նշում է Версии–ն։

No comments:
Post a Comment