Monday, July 25, 2011

Թուրքերը Երևանում տարածում են հակահայկական բովանդակությամբ գրքույկներ

Թուրքական հայավտար ու հայամերժ քարոզչության մի դրսևորում ևս ի հայտ է եկել. հայկական մի հ/կ-ի նախաձեռնած ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մի խումբ թուրքեր փորձ են արել Երևանում տարածել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից հրատարակված Իգդիրի մասին պատմող անգլալեզու գրքույկներ:
Դրանցում, ի թիվս Իգդիրի այլ տեսարժան վայրերի, տեղ է գտնել նաև արտաքուստ սուր հիշեցնող մի հուշարձանի նկար` «Այս հուշարձանը նվիրվում է առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին» մակագրությամբ:
Աչքի անցկացնելով այդ գրքույկը` այնտեղ կարող ենք նկատել հայկական մշակույթի, խոհանոցի ու պատմության յուրացման բազում օրինակներ: Սակայն մեր ուշադրությունն ամենից շատ գրավեց հատկապես թուրքական հանճարեղ այն ցնդաբանությունը և հանդուգն անպատկառությունը, որ անգամ հրավեր է արվում այցելել Իգդիրի այդ հուշարձան և ծանոթանալ իբր հայերի կողմից կոտորված թուրքերի ողբերգության հետ:
Հասկանալի է, որ եթե Թուրքիայում կա նման հորինովի հուշարձան, ուրեմն թուրքերը գործի են դրել իրենց երևակայությունը: Իսկ երբ թուրքերը ազատություն են տալիս իրենց երևակայությանը, սկսում են կառուցել չեղած բանի հիշատակը հավերժող հուշարձան, սկսում են ողբալ այն «զոհերի» համար, որոնք իրականում չեն եղել: Բացի այդ էլ պետական մակարդակով տպագրում են ավելի շատ հեքիաթների ժողովածու հիշեցնող մի գրկույք:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան

No comments: