Saturday, July 23, 2011

Հնարավոր է բացեն ոչ թե հայ-թուրքական սահմանը, այլ անցակետը. «Առավոտ»

«Առավոտ»-ում կարդում ենք. «Թուրքական մամուլում օրերս հրապարակված արտահոսքի կապակցությամբ, թե գաղափար է շրջանառվում ոչ թե բացել սահմանը, այլ բացել սահամանային խաչմերուկը, անցումները Հայաստանի և Թուրքիայի միջև՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն «Առավոտին» ասաց. «Նման առաջարկ արվել է դեռ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի կողմից՝ 2004-2005 թվականներին: Այնպես որ՝ այս գաղափարն ինքնին նորություն չի պարունակում, բայց շատ հետաքրքիր կլինի, եթե անեն: Վարդան Օսկանյանի օրոք էլ խոսվում էր, թե միգուցե դիվանագետների համար բացեն սահմանը: Այդպիսի գաղափարներ եղել են, բայց արդյոք կիրականացվի՞ դրանցից որևէ մեկը, չգիտեմ»:

No comments: