Thursday, July 7, 2011

Ադրբեջանական զորամասերում հատուկ ռեժիմ է մտցվել

Panorama.am. 7-7-2011-Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ պաշտպանության նախարարի համապատասխան որոշմամբ ադրբեջանական զորամասերում շոգ եղանակի հետ կապված հատուկ ռեժիմ է մտցվում:
Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Սաբիրօղլուն հայտնել է, որ համապատասխան հրամանով, զինվորներն ու սպաները 10.00-17.00 ընկած ժամանակահատվածում պետք է գտնվեն զորանոցներում: Ադրբեջանի Պետհիդրոմետից հայտնել են, որ Ադրբեջանի որոշ բնակավայրերում ջերմաստիճանը 42 աստիճանի է հասնում:

No comments: