Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
«Ադրբեջանի իշխանությունը չի կարող պաշտոնապես միջամտել Իրանի ներքին գործերին, սակայն ԶԼՄ-ները, ոչ պետական և հասարակական կազմակերպություններն ազատորեն կարող են վեր բարձրացնել իրանցի ազարիների խնդիրները»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան:
Նկատենք, որ թեմայի առնչությամբ վերոնշյալ իրանական կայքը երեկ ևս մի հոդված էր թողարկել, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ`Մեհրիբան Ալիևայի, ուղեկցությամբ ներկա է գտնվել այսպես կոչված Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) երրորդ համագումարի բացման արարողությանը և ելույթ ունեցել հակաիրանական դիրքորոշում ունեցող այդ կառույցում»:
ԱՀԿ հակաիրանական գործունեության վերաբերյալ «արաննյուզ.իռ» կայքի թողարկած հոդվածներից մեկում էլ նշվում էր, որ Ադրբեջանի ղեկավարների բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ:
Նկատենք, որ տարեսկզբին Իլհամ Ալիևը երբ, իրեն հռչակեց աշխարհի ազարիների առաջնորդ, իրանցի պաշտոնյաները հանդես եկան քննադատական հայտարարություններով: Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարեց. «Այդպիսի երևակայական հայտարարությունները նոր երևույթ չեն Ադրբեջանի ղեկակավարների շրջանում, և դա նրանց ոչ լիարժեքության զգացումն է»:
Իսկ Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Արդեբիլի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրն էլ հայտարարել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ իր երկրի աշխարհագրական սահմաններում ստիպված է բռնության և ճնշումների միջոցով իշխել սեփական ժողովրդին, ուղղակի զավեշտալի է, ինչպե՞ ս կարող է այդպիսի մարդն իրեն հռչակել աշխարհի ազարիների առաջնորդ»:
No comments:
Post a Comment