Tuesday, July 5, 2011

Էրդողանը խոստացել է համոզել «Համասին» ազատ արձակել իսրայելցի զինվորին

Tert.am. 4-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է համոզել պաղեստինյան «Համաս» շարժմանը ազատ արձակել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին։ Այս մասին գրում է իսրայելական Yedioth Aharanoth թերթը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ ազգությամբ հրեա թուրք գործարարներից Էլիկո Դյոնմեզն անցած տարի «Մավի Մարմարայի» միջադեպից հետո հանդիպել է Էրդողանին և նրան փոխանցել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի հոր՝ Նոամ Շալիթի նամակը։
Նամակում իսրայելցի զինվորի հայրը խնդրել է Էրդողանին օգտագործել իր հեղինակությունն ու համոզել «Համասին» ազատ արձակել իր որդուն։ Նոամ Շալիթը ցավակցություն է հայտնել «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ սպանված թուրքերի համար։
Yedioth Aharanoth–ը գրում է, որ նամակը կարդալուն պես Էրդողանը խոստացել է անձամբ զբաղվել իսրայելցի զինվորի ազատ արձակման հարցով։ Բացի այդ, թեմայի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մի քանի անգամ հանդիպել է «Համասի» քաղաքական առաջնորդ Հալիդ Մեշալի հետ։
Իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթը 2006թ. ի վեր գտնվում է պաղեստինյան գերության մեջ։

No comments: