«Լրագիր» 4-7-2011- Հայաստանում տեղի է ունեցել հերթական աղմկոտ ավազակային հարձակումը, երբ դիմակավորված անձինք մտել են իշխանական շրջանակի անձի տուն եւ թալանել այն, նվաստացնելով տվյալ անձին ու նրա ընտանիքի անդամներին:
Խոսքը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ներկայում Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա կատարված հարձակման մասին է, որ տեղի է ունեցել հուլիսի 2-ի առավոտյան 5.30-ին: Մոտ մեկ ամիս առաջ էլ համանման ավազակային հարձակման էր ենթարկվել Լինսի հիմնադրամի ճանապարհաշինություն ԾԻԳ տնօրեն Էդվարդ Բեզոյանի տունը:
2010 թվականի հոկտեմբերին էլ համանման հարձակում էր եղել մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա: Եթե այսպես ասած իշխանական շրջանակի ներկայացուցչի տան վրա դիմակավոր ավազակային հարձակման երկրորդ դեպքը եղավ առաջինից մոտ ութ ամիս անց, ապա երրորդ դեպքը եղավ երկրորդից ընդամենը մեկ ամիս անց:
Հետաքրքիր է, իսկ երբ կլինի չորրորդ դեպքը: Կամ, կլինի՞ արդյոք: Արդյոք Հայաստանում Ռոբին Հուդ է հայտնվել, ով իր ավազակախմբով փորձում է “սոցիալական արդարություն” հաստատել եւ վերցնում է իշխանական շրջանակում հարստացողների ունեցվածքը: Դա իմանալու համար պետք է իմանալ, թե հետո այդ ունեցվածքը ում է բաժանվում: Եթե աղքատներին, ապա հաստատ գործ ունենք հայ իրականության Ռոբին Հուդի հետ:
Իսկ ինչի հետ գործ ունենք, եթե խոսքը Ռոբին Հուդի մասին չէ: Փաստացի ստացվում է, որ Հայաստանի այսպես ասած իշխանական շրջանակը հայտնվում է բավական անպաշտպան, խոցելի վիճակում: Ով իմանա, թե դիմակավոր անձինք հաջորդն ում տունն են մտնելու եւ թալանեն ու նվաստացնեն նրան: Թերեւս կասկած չկա, որ այդ իրողությունը`արդեն երրորդ արձանագրված դեպքը, իշխանական համակարգի մեջ ներգրավված եւ բավական մեծ ունեցվածք կուտակած անձանց մոտ առաջացնելու է տագնապի ու խուճապի լուրջ զգացողություն:
Թեեւ առաջին դեպքի մեղավորները իբր բացահայտվեցին ու դատապարտվեցին /Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակում կազմակերպողներն ու կատարողները/, այդուհանդերձ դատարանի վճռից օրեր անց համանման ձեւով հարձակման ենթարկված Բեզոյանի, իսկ մեկ ամիս անց էլ Աղվան Գրիգորյանի համանման դեպքերը հուշում են, որ իրավիճակն այդքան էլ վերահսկողության տակ չէ, որքան կարող էր թվալ Ավետիսյանի վրա հարձակվողների բացահայտումից ու դատապարտումից հետո:
Ով կամ ովքեր են փորձում տագնապ ու խուճապ առաջացնել իշխանական համակարգում, եւ ինչի համար: Դատելով հանցագործության ոճից, կատարման հանդգնությունից, թերեւս գործ ունենք բավական պրոֆեսիոնալ, լուրջ պատրաստություն անցած խմբերի հետ, որոնց կարծես թե ամենեւին այսպես ասած չի սթափեցրել այն, որ Ավետիսյանի տան վրա հարձակում կատարածները ձերբակալվել էին: Ավելին, եթե Բեզոյանի տան դեպքից մեկ ամիս անց նույն ոճի հարձակման է ենթարկվում Աղվան Գրիգորյանի տունը, ապա սա թերեւս խոսում է այն մասին, որ այդ հարձակումների հեղինակները, բացի արհեստավարժ լինելուց, նաեւ թերեւս բավական ինքնավստահ են /թեեւ հաճախ, ընդհանրապես բոլոր ոլորտներում, արհեստավարժությունն ու ինքնավստահությունը հենց նույն բանն են/:
Առաջիկայում Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչները, իշխանական համակարգին շատ մոտ կանգնած գործարարներն ու ֆունկցիոներները թերեւս կքնեն մի աչքը բաց, ուժեղացված պահակախմբով, ամրացված պարիսպներով, ճաղապատ պատուհաններով, զենքը բարձի տակ, ձեռքն էլ զենքին: Կամ, ընդհանրապես չեն քնի:
Բայց, այդ ամենում կարող է ստեղծվել նաեւ մեկ այլ հետաքրքրական վիճակ, քրեականից զատ նաեւ քաղաքական բաղադրիչով: Ինչպես հայտնի է, անքնությունը նյարդային խանգարում է առաջացնում: Համակարգը կարող է նյարդայնանալ ու պահանջներ ներկայացնել բարձրագույն իշխանությանը, որ ապահովվի իրենց անվտանգությունը, այլապես իրենք կհրաժարվեն ծառայել իշխանության անվտանգության ապահովման գործին: Այլ, մի փոքր ավելի կոպիտ ձեւով եթե նկարագրենք իրավիճակը, ապա կամա, թե ակամա հարցադրում է առաջանալու համակարգում ուղղված Սերժ Սարգսյանին` թե ինչու են իրենք ենթարկվում այդպիսի ցինիկ հարձակումների եւ ինչու ոստիկանությունն իրենց չի պաշտպանում:
Ինչ է պատասխանելու դրան Սերժ Սարգսյանը: Կամ պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, ինչը նշանակում է, որ եւս մեկ դեպք կրկնվելու պարագայում նա կամ պետք է իրավապահ համակարգի ղեկավարներին, կամ նրանցից մեկին փոխի` ոստիկանապետ, ԱԱԾ պետ, գլխավոր դատախազ, կամ պատրաստ լինի, որ համակարգն է իրեն փոխելու եւ ընտրելու մեկին, ով կապահովագրի իրենց ավազակային հարձակվողներից:
Թեեւ, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը տա բոլորովին այլ պատասխան: Այդ առումով, բավական խորհրդանշական մի անեկդոտ կա, սովետական լվացքի մեքենայի գովազդային հոլովակի մասին: Գեղջկուհին կռանում է գետում լվացք անելու, եւ գյուղացիներից մեկը թաքուն մոտենում է, օգտվում նրա դիրքից ու սեռական բռնության ենթարկում: Գեղջկուհին բղավում է` օգնեցեք, օգնեցեք, բռնաբարում են: Եվ այդ ժամանակ կադրի հետեւից հնչում է ձայնը` բռնաբարո՞ւմ են, եւ կշարունակեն բռնաբարել, քանի դեռ դուք չեք գնել լվացքի մեքենա:
Չի բացառվում, որ իշխանությունն, օրինակ, ծրագրում է համակարգային բարեփոխումների շրջանակում պարտադիր ապահովագրություն սահմանել նաեւ իշխանական եւ իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչների ունեցվածքի համար, այսպես ասած յուրօրինակ ԱՊՊԱ, որ հասարակությանն ասի, թե տեսեք, ինչպես ենք չինովնիկներին պարտադրում իրենց ունեցվածքի համար վճարել: Դիմակավոր հարձակումները կարող են օգնել այդ բարեփոխմանը: Ավելին, իշխանական համակարգը գուցե հենց ինքը դիմի բարձրագույն իշխանությանը, որ ԱՊՊԱ սահմանեն իրենց ունեցվածքի համար, ինչպես նաեւ ապահովագրեն իրենց պատիվն ու արժանապատվությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment