Tert.am. 4-7-2011- Թուրքիայից սկսել է Եվրոպա արտահանվել մեծ քանակությամբ կեղծ եվրո։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական մամուլը։
«Ֆըրաթի» փոխանցմամբ՝ օրեր առաջ Շտուտգարդ քաղաքում ձերբակալվել են ամուսիններ, որոնց մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 200 հազար կեղծ եվրո։
Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամները պատրաստվել են Թուրքիայում և իրացման նպատակով արտահանվել Գերմանիա։
Իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամները պատրաստվել են Թուրքիայում և իրացման նպատակով արտահանվել Գերմանիա։
No comments:
Post a Comment