Tuesday, August 30, 2011

Ամենաանհավանական տեսքով կոշիկները

Tert.am. 29-8-2011- Հայտնի է, որ կոշիկները ստեղծվել են մարդու ոտքերը մեխանիկական վնասվածքներից ու ցրտից պաշտպանելու համար: Վաշինգտոնի համալսարանի պատմաբան Էրիկ Տրինակուսը կարծում է, որ կոշիկներն ի հայտ են եկել 26-30 հազար տարի առաջ՝ Եվրասիայում:
Գիտնականները կարծում են, որ առաջին կոշիկները եղել են կաշվից: Հայաստանում 2008-ի սեպտեմբերին պեղումների ընթացքում հայտնաբերվել էր աշխարհում հայտնաբերված ամենահին կոշիկը, որը 5500 տարեկան է:
Կոշիկները տարբեր ժամանակաշրջանում տարբեր տեսք են ունեցել և պատրաստվել են տարբեր տեխնոլոգիաներով: Այսօր՝ 21-րդ դարում դիզայներներն առաջարկում են ամենաանհավանական տեսքով կոշիկներ: Ստորև ներկայացնում ենք նմանատիպ կոշիկների լուսանկարները:

No comments: