Monday, August 29, 2011

Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք վախենում են երկխոսության պատճառով պաշտոններից զրկվել. ՀՀՇ

Tert.am. 29-8-2011- «Ես ենթադրում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, որ երկխոսության հետևանքով իրենք կկորցնեն իրենց պաշտոնները, ինչի հետևանքով էլ երկխոսությունը տապալելու հանգամանքներ են փնտրում»,- այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ կայացած բանավեճում հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման մասին: Ըստ նրա՝ Առաքելյանի կալանավորումը հենց նման հանգամանք է:
Ըստ Իգիթյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների հարցն իրավական դաշտում չէ, քանի դեռ մեր երկրում մարդիկ քաղաքական որոշմամբ ձերբակալվում, նույն կերպ էլ ազատվում են: «Այս գործընթացը քաղաքական դաշտում է »,- ասաց նա: Իգիթյանը շեշտեց, թե նույնիսկ Պետրոսյանի ուժն ու հնարավորությունը ներում է մեկ զանգով լուծել Տիգրան Առաքելյանի հարցը:

No comments: