Tert.am. 29-8-2011- Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ–ին և ՆԳՆ–ին՝ իր դժգոհությունն արտահայտելով մայրաքաղաք Փարիզում Քրդական աշխատավորական կուսակցության (РКК) կողմից անցկացված բողոքի ակցիաների առնչությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, անցած շաբաթ կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Փարիզում կառավարական շենքերի առջև բողոքի ակցիա էին անցկացրել՝ այդպիսով բողոքելով Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունների դեմ։
Թուրքական կործանիչները Քրդստանի բանվորական կուսակցության (PKK)` Հյուսիսային Իրաքում տեղակայված թաքստոցներն ու ճամբարները սկսել են ռմբակոծել օգոստոսի 17–ին Թուրքիայում իրականացված ահաբեկչությունից հետո. այդ օրը Թուրքիայի Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների կողմից թուրքական զինվորական ավտոշարասյան վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն 12 զինվոր զոհվեց։
Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։

No comments:
Post a Comment