Tuesday, August 30, 2011

Ուկրաինան կսատարի Մինսկի խմբի ձևաչափում քննարկվող սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի լուծմանը

Tert.am. 29-8-2011- «Մեր պետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հստակ է: Այն արտահայտել է և երկրի նախագահը, և արտաքին գործերի նախարարը: Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղում զարգացումներին, քանի որ 2013թվականին ԵԱՀԿ-ում կնախագահի Որկրաինան»,-ասաց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան tert.am-ի հետ զրույցում:
Նա ընդգծեց, որ Ուկրաինան հարցը կդիտարկի ԵԱՀԿ շրջանակում և կսատարի խնդրի լուծմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք քննարկվում են Մինսկի խմբի ձևաչափում:
Դեսպանի համոզմամբ, 2013թ. ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ուկրաինան հավասարակշիռ մոտեցում կցուցաբերի խնդրին:

No comments: