Tert.am. 29-8-2011- Երեկ, ելույթ ունենալով Բաթումում կայացած «Ադրբեջան– անկախության վերականգնման 20–րդ տարին» կոնֆերանսում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, «Ադրբեջանն 30–50 տարվա նավթի պաշար ունի, գազի՝ 120 տարվա։ Հաշվի առնելով, որ միայն այդ ճյուղից Ադրբեջանը ստանում է 30–35 միլիարդ դոլար եկամուտ, այդ հսկայական հարստությունը բավարար է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև ողջ Հարավային Կովկասի ժողովուրդների բարձր կենսամակարդակն ապահովելու համար։ Դրանից կարող է օգտվել նաև հայ ազգը։ Բավական է, միայն աջակցել Ադրբեջանի երիտասարդ պետականությանն ու բարի ապագա ցանկանալ Ադրբեջանին։ Մենք պատրաստ ենք համագործակցության»։
Tuesday, August 30, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment