News.am. 29-8-2011- Կիրակի օրը Լոռիի մարզում տեղի է ունեցել «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի ընդլայնված կազմով արտագնա հավաք-մտագրոհը: Այն նպատակ ուներ անցած տարվա ընթացքում հասարակական գործընթացների կիզակետում գտնված ամենաակտիվ շարժումներից մեկը վերակենդանացնել եւ փոխակերպել այլ` ավելի ընդարձակ ու համընդգրկուն շարժման, որի ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ օտարալեզու դպրոցների հիմնահարցը, սակայն դրան կգումարվեն նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ:
Հավաքի ընթացքում արվեցին բազմաթիվ առաջարկներ, եղան բուռն եւ արդյունավետ քննարկումներ: Ընդգծվել է պետության եւ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում հայերենի ներկայությունը պատշաճ կերպով ապահովելուն եւ նրա դիրքերն ամրապնդելուն ուղղված գործողությունների մշտական «օջախի» գոյության անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից` հավաքի մասնակիցները համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել մեծ համաժողով, որտեղ կհռչակվի նոր շարժման ստեղծումը եւ կուրվագծվեն այն վեկտորները, որոնցով այն առաջնորդվելու է: Մինչ այդ կգործեն աշխատանքային խմբեր, որոնք լրջորեն կնախապատրաստեն համաժողովը, կմշակեն ապագա շարժման հայեցակարգը, անվանումը, համաժողովի օրակարգն ու կհրավիրեն մասնակիցներին:
Լուսանկարը` Դավիթ Կարապետյանի

No comments:
Post a Comment