Panorama.am. 10-8-2011- «Թուրքիան չի կարող, սպառնալիքի և նախազգուշացումների լեզվով խոսելով նպաստել Սիրիայի ներքաղաքական լարվածության թուլացմանը: Թուրքիան պետք է առավելագույն հանգստություն պահպանի այդ կարևորագույն գործընթացների նկատմամբ»:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` եգիպտական «Ալ-վաֆդ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:
Հիշեցնենք, որ երեկ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը, անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, նշել էր. «Թուրքիայում զինվորականների հանդեպ վարչապետ Էրդողանի տարած հաղթանակը դեռևս չի նշանակում, որ նա պետք է հանդգնություն ունենա միջամտել տարածաշրջանի երկրների` հատկապես Սիրիայի ներքաղաքական հարցերին, դա շատ վտանգավոր գործընթաց է, և Թուրքիան կրակի հետ խաղ է անում»:
Նշենք, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի ներքաղաքական զարգացումների թեմայով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով մեկնել էր Սիրիա:

No comments:
Post a Comment