Tuesday, September 20, 2011

«168 ժամ». Իդեալական տարբերակ կլինի, եթե ոչ մի կուսակցություն մեծամասնություն չունենա

Թերթը զրուցել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Քաղաքական դաշտի ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել այս նախընտրական շրջանում:
Կուզենայի ընտրությունների արդյունքում խորհրդարանում տեսնել նոր դասավորումներ: Ինձ համար իդեակալան տարբերակ կլինի, եթե ոչ մի կուսակցություն մեծամասնություն չունենա: Եվ նրանց արդեն իսկական կոալիցիա կազմեն: Մեր խնդիրներից մեկն այն է, որ բոլոր ոլորտներում իմիտացիան շատ է: Կոալիցիան իմիտացիոն է: ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, արդեն անիմաստ է կոալիցիոն գործընկեր ունենալը: Եթե հաջորդ խորհրդարանում այնպես լինի, որ ՀՀԿ-ն թեկուզ մնա իշխանության, բայց ստիպված լինի երկիրը կառավարել իսկական կոալիցիայի միջոցով, ՀՀ-ում իրավիճակը կտրուկ կփոխվի: Եվ դա լուրջ հեռանկարներ բկացի մեր առաջ հաջորդ 10-ամյակն ավելի արդյունավետ զարգացնելու համար: Մենք արդեն կկարողանանք լուծել տնտեսական մենաշնորհի, կոռուպցիայի, անարդարության խնդիրները: Առանց քաղաքական հակակշռի, մյուս խնդիրների լուծման հնարավորությունն ուղղակի չեմ տեսնում:
Դուք Ձեզ համար հստակեցրե՞լ եք ակտիվ քաղաքականություն մտնելու կամ առաջիկա ընտրություններին ինչ-որ ուժի հետ մասնակցելու հարցը:
Եթե հայտնվի այն ուժը, որն այս մոտեցումը կընդունի, ես կուզենայի իմ ներդրումն ունենալ դա իրականացնելու համար: Քաղաքական հակակշիռների իրականացումն ինձ համար գերխնդիր է: Ես կցանկանայի տեսնել մի համախմբում հենց այս նպատակի շուրջ, որ մենք խորհրդարանում կարողանայինք նոր իրավիճակ ստեղծել:

No comments: