Tuesday, September 20, 2011

Խ. Կիլիչ. Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ

Panorama.am. 19-9-2011- Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման պարագայում Ադրբեջանը նույնպես պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս մասին, «ANS» հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կիլիչը։
«Մենք միշտ էլ Ադրբեջանի կողքին ենք եղել։ Արդեն 18 տարի է, ինչ մենք փակ ենք պահում սահմանը մեր հարևանի հետ։ Եղբայրական Թուրքիայի խնդիրը պետք է լինի նաև Ադրբեջանինը։ Ադրբեջանի կառավարությունը շատ լավ գիտի՝ ինչ է պետք անել»,- նշել է Կիլիչը։
«Մենք միշտ էլ ցանկացել ենք, որպեսզի ամրապնդվեն ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները: Բայց մեկ նախապայման գոյություն ունի: Մի կողմից վատթարացել են հարաբերությունները Թուրքիայի հետ, հարցի նման շարունակումը անհանգստացնում է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն, քանի որ հարաբերությունների վատթարացման ամենապարզ օրինակը հենց թուրք-հայկական հարաբերություններն են:
Մեզ հայտնի է Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի միջոցով՝ Իսրայել նավթի ներկարկման մասին: Իսրայելը պետք է մտածի այդ ամենի մասին: Ադրբեջանի կառավարությունը շատ լավ գիտակցում է ինչ պետք է անել: Մենք ամբողջովին մեր հույսը դրել ենք Ադրբեջանի վրա»,- նշել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայիլ Լավոն-Լոտմենը նույնպես նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը կարող է ազդել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների վրա:

No comments: