Tuesday, September 20, 2011

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԵԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ

«ԱԶԳ», 20-09-2011- Հետաքրքրական է, Հայաստանում դիտո՞ւմ են ռուսաստանյան երկրորդ հեռուստաալիքով տրվող «Պատմական գործընթաց» հաղորդումը, որ հեռարձակվում է չորեքշաբթի օրերին: Այս մասշտաբային նախագծի մեջ, որին մասնակցում են ճանաչված քաղաքագետներ, պատմաբաններ, գիտնականներ եւ այլք, հակադրվում են, պարզեցված ասած, լիբերալ (արեւմտյան) ու խորհրդային (ռուսական) պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյական արժեքները. ի՞նչ էր Խորհրդային Միությունը եւ ի՞նչ տվեց ռուս ժողովրդին ազատասեր կապիտալիզմն իր դեմոկրատիայով: Սուր բանավեճի երկու կողմերի փաստարկների գնահատականը տալիս է հեռուստադիտողը: Առայժմ բոլոր հաղորդումներում մոտ 1:10 հարաբերակցությամբ կործանիչ պարտություն են կրում լիբերալ գաղափարախոսության ջատագովները: Սա ակնբախորեն ցույց է տալիս, թե ինչքա՜ն է հուսախաբված Ռուսաստանի ժողովուրդը ներկա իրողություններից, լիբերալիզմի խեղաթյուրումներից:
Չխորանանք պատմագիտական խոր վերլուծություններով հագեցած երկխոսությունների մեջ, այդ հաղորդումները պարզապես պետք է ուշադիր լսել ու մարսել անձնապես: Սակայն արժե ուշադրություն դարձնել առաջին հայացքից կարեւոր չթվացող մի պարագայի վրա: Անողոք հակամարտությամբ ու իրարամերժությամբ հաղորդումը վարում են հրեա (ազգանունը թող ձեզ չխաբի)ՙ արեւմտամետ լիբերալ Նիկոլայ Կառլովիչ Սվանիձեն եւ արմատներով հայՙ էությամբ ռուս նացիոնալիստ Սերգեյ Երվանդի Կուրղինյանը: Առաջինը Ռուսաստանի երջանկությունը տեսնում է ստալինյան ժառանգությունից դուրս: Մյուսը գտնում է, որ սոցիալիզմի գաղափարները շատ ավելի հարիր են ռուսական ազգային մտայնությանը եւ որ ներկա արեւմտամոլությունը կործանում է ռուս ժողովրդին:
Եթե ինչ-որ տեղ բնական է, որ հրեածին լիբերալ գաղափարախոսության ներկայացուցիչը հենց հրեա է, որոնք ռուսների կարծիքով, որպես հինգերորդ շարասյուն գերակտիվ դեր խաղացին Խորհրդային Միության փլուզման գործում, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ ռուս նացիոնալիստական միտքն այդքան հրապարակայնորեն պաշտպանում է հայազգի ինտելեկտուալը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հեռուստատեսությունը վերահսկվում է հրեաների կողմից, եւ ամեն ինչ կառուցվում է այնպես, որ եթերում հնարավորինս անտեսվի ռուսական տարրը: Եվ եթե այդ ժողովրդի շահերը պաշտպանում է ոչ ռուսը, ապա դա առաջադրվում է որպես ապտակ հենց ռուս նացիոնալիստներինՙ ահա, դուք նույնիսկ անընդունակ եք պաշտպանելու ինքներդ ձեզ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: