Wednesday, October 12, 2011

Թուրքիայում Վանի քուրդ քաղաքապետին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

News.am. 12-10-2011- Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայան 2 տարբեր դատական հայցերի արդյունքում դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Վանի ծանր հանցագործությունների գծով 3-րդ դատարանում Բեքիր Քայայի դեմ ներկայացված հայցը բավարարվել է եւ դատարանը դատապարտել է քաղաքապետին 1 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կառույցի օգտին (PKK) քարոզչություն անելու համար:
Նույն օրը Բեքիր Քայայի դեմ նույն դատարանը կայացրել է հերթական դատական որոշումը՝ կրկին մեկ տարվա ազատազրկման դատապարտելով նրան՝ ահաբեկչական կառույցի օգտին քարոզչության համար։

No comments: