Monday, October 24, 2011

Թուրքական կողմը պնդում է՝ Վանի երկրաշարժի հետևանքով տուժել է Մեծամորի ատոմակայանը. հայկական կողմը հերքում է

Tert.am. 24-10-2011- Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը։ Այս մասին գրում է թուրքական «Զաման» օրաթերթը՝ վկայակոչելով Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունից (TAEK) ստացված տեղեկությունը։
Ըստ TAEK–ի՝ ներկա պահին Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են տարվում՝ երկրաշարժի հետևանքով առաջացած վնասները վերացնելու համար
Թուրքական կողմը պնդում է, որ անգամ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել, որը, սակայն, վտանգավոր չափերի չի հասնում և ներկա պահին որևէ սպառնալիք չի ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Tert.am-ին վստահեցրին, որ երկրաշարժը ատոմակայանի վրա որևէ կերպ չի ազդել, աշխատանքն ընթանում է բնականոն հունով:

No comments: