Tuesday, October 25, 2011

Թուրքական տանկերը մտան Իրաք

Tert.am. 25-10-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող անդրսահմանային գործողության շրջանակում թուրքական 20 տանկ և 30 զրահապատ մեքենա մտել են Հյուսիսային Իրաք։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրքական զրահատեխնիկան ներխուժել է սահմանից 20 կմ հեռոավորության վրա գտնվող քուրդ զինյալներին պատկանող ճամբարը։
Ներկա պահին Հյուսիսային Իրաքում տեղակայված է թուրքական 10 հազարանոց զորքը, որը գործողություն է իրականացնում PKK–ի դեմ։
Նշենք, որ երեկ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելը հայտարարել է, թե օգոստոսի 17-ից ի վեր PKK–ի դեմ իրականացվող գործողության ընթացքում սպանվել են 270 քուրդ զինյալներ։

No comments: