Tuesday, October 25, 2011

Մարիա Շարապովա. Ես պաշտում եմ Թուրքիան

News.am. 25-10-2011- Աշխարհահռչակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է, որ սիրահարված է Թուրքիային եւ այն համարում է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը:
Ինչպես հաղորդում է TRT Russian-ը, Ֆեյսբուքում իր տպավորությունները արտահայտած Շարապովան գրել է. «Ես պաշտում եմ Թուրքիան: Դա աշխարհի ամենահրաշալի վայրն է: Ես արագ ընտելացա եւ սիրեցի թուրքական մշակույթն ու կերակուրը: Սա լեգենդներով հարուստ երկիր է»:
2 շաբաթ առաջ թենիսիստուհին ժամանել էր Ստամբուլ մրցումների մասնակցելու համար: Շարապովան մասնակցելու է հոկտեմբերի 25-ին Սինան Էրդեմի անվան մարզահամալիրում մեկնարկող մրցաշարին:

No comments: