Monday, October 24, 2011

Սահմանների վերաձեւում

ԱՄՆ-ն ակտիվորեն զբաղված է Աֆղանստանից իր զորքերի դուրս բերման, կամ մասնակի դուրս բերման, ինչպես փորձում են ցույց տալ, քաղաքական ու աշխարհաքաղաքական ապահովմամբ: Նախեւառաջ, անհրաժեշտ է հող նախապատրաստել Կենտրոնական Ասիայում, որն անհրաժեշտ է Եվրասիայում վերահսկողության համար: Թերեւս, այստեղ կուժեղացվի ԱՄՆ ռազմաքաղաքական ներկայությունը, ընդ որում, անհասկանալի է մնում, ինչ տեղի կունենա այդ տարածաշրջանից հարավ` Աֆղանստանում ու Պակիստանում: Աֆղանստանը երբեք ԱՄՆ ռազմավարության բուն նպատակը չի եղել, այլ պարզապես ասպարեզ էր ամերիկյան իրական ռազմավարության ծավալման համար, որի նպատակը Չինաստանին զսպելն է, ինչպես նաեւ Հարավային ու Կենտրոնական Ասիայի վերահսկողությունը:
Աֆղանստանում գործողությունները շարունակելու իմաստ չկա: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ անհնար ստացվեց այստեղ վերահսկելի իրավիճակ ստեղծել: ԱՄՆ-ն չկարողացավ Աֆղանստանում ազդեցության օգնությամբ վերահսկել Պակիստանը որպես տարածաշրջանի գլխավոր «գլխացավանք»: Պակիստանը Թուրքիայի հետ մեկտեղ առավել անվերահսկելի գործընկեր է դառնում ԱՄՆ համար եւ միտում կա, որ լիովին կարող է դուրս գալ վերահսկողությունից: Առավել եւս, հենց Աֆղանստանում իրավիճակը, որտեղ ամերիկացիները քիչ թե շատ հաջողությամբ զսպում են տարբեր բրուտալ նպատակները, թույլ է տալիս Պակիստանին կամայականություն դրսեւորել եւ զբաղվել տարբեր, ԱՄՆ համար թշնամական գործերով: Պակիստանի ու Աֆղանստանի տարբեր հակաամերիկայն գործողությունների կողքին, այս երկիրը դառնում է չինամետ բլոկի մասնակից եւ շարունակում է վնասներ հասցնել Հնդկաստանի շահերին, որը ԱՄՆ առաջնային գործընկերն է Հարավային ու Կենտրոնական Ասիայում, եւ Չինաստանին զսպելու քաղաքականության հիմնական մասնակիցն է:
ԱՄՆ-ն համբերատար էր վերաբերվում Պակիստանի նման պահվածքին, քանի դեռ հույսեր կային, որ «կուղղվի» ու կվերանայի արտաքին քաղաքականությունը: Պակիստանը բրուտալության օջախ էր իր ստեղման օրվանից եւ այդպիսին էլ մնացել է: Սաուդյան Արաբիայի` ԱՄՆ գործընկերոջ օգնությունն ու գործակցությունը, որը դարձել է Պակիստանի միջուկային ու ռազմական ծրագրերի հիմնական հովանավորը, բոլորովին չի սահմանափակում Պակիստանի հավակնությունները: Այժմ կասկած չկա, որ ԱՄՆ-ն սկսել է Աֆղանաստանի ու Պակիստանի քաղաքական-տարածքային մասնատումը տարածաշրջանային-էթնիկական հատկանիշով: Թերեւս, ամերիկացիները որոշել են, որ նման քաղաքականությունն առաջին հերթին կդառնա այդ պետությունների քաղաքական ու ռազմական թուլության պատճառ, եւ, երկրորդ հերթին, լիակատար քաոսի մթնոլորտը կհանգեցնի լավագույն արդյունքների Չինաստանի զսպման քաղաքականության մեջ:
Այս տարբերակը պահուստային էր ԱՄՆ քաղաքականությունում, սակայն ամերիկացիներն, ամեն դեպքում, այլ ելք էին սպասում իրենց մասշտաբային ջանքերի արդյունքում: Նման մղձավանջային հեռանկարն, անկասկած, մեզ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա: Տարածաշրջանը կարիք կունենա պաշտպանության ամրապնդման, որն էլ կհանգեցնի այդ երկրների արտաքին կախվածության մեծացման: Միաժամանակ, ԱՄՆ գեոռազմավարությունում Հարավային Կովկասի նշանակությունը բավական բարձրացել է: Տվյալ հեռանկարը շատ է անհանգստացնում Իրանին ու Չինաստանին, ինչպես նաեւ Ռուսաստանին: Թուրքիան ու իր արբանյակ Ադրբեջանը փորձում են որոշ օգուտներ ստանալ տվյալ նոր իրավիճակից, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ում համար այս ամենը մեծ տհաճություններ կբերի: Սկսվում է նոր գլոբալ խաղ, եւ տարածաշրջանային ինտրիգներն այստեղ տեղ չեն ունենալու: Սակայն ամենամեծ խնդիրն իհարկե Պակիստանի միջուկային ներուժի վերացումն ու չեզոքացումն է: Արդյոք ամերիկացիներն այդ գործողությունն իրականացնելու նախագիծ ունեն: Արդյոք ԱՄՆ-ն այդ գործողությունն իրականացնելու համար գործընկերների կարիք ունի:
Իգոր Մուրադյան

No comments: