Monday, October 24, 2011

Վրաց պատրիարքը Թուրքիային խնդրում է հետ վերադարձնել եկեղեցիները

HayNews.am. 24-10-2011- Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը Թուրքիային կոչ է արել վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Վրաստանի հոգևոր առաջնորդը նման կոչով դիմել է թուրքական իշխանություններին կիրակնօրյա պատարագից հետո:
Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցված պատարագից հետո Իլիա Երկրորդը հայտարարել է, թե Թուրքիան արդեն հայերին, հույներին, ռուսներին վերադարձրել է նրանց եկեղեցիները և խնդրել է, որպեսզի նման կերպ վարվի նաև վրացական եկեղեցիների հետ:

No comments: