Monday, October 24, 2011

Հնարավո՞ր է ռուս-թուրք դավադրություն

Չկա այնպիսի դավադրություն, որը հնարավոր չլինի, եւ խնդիրը միայն նպատակահարմարության ու նպատակների մեջ է: Ռուս-թուրքական դավադրությունը իրականություն է, եթե նկատի առնենք, որ, առաջին, կա դարավոր փորձ, եւ երկրորդ, նման հնարավորությունն ակտիվորեն քննարկվում է, պերմանենտ քաղաքական բանավեճի կարգով:
Այն, որ կան լուրջ սահմանափակիչներ ռուսների ու թուրքերի դավադրության մասով, անկասկած է, եւ տվյալ խնդիրները ինչպես եղել, այդպես էլ մնում են արմատական աշխարհքաղաքական իրողությունների մասով: Առավել ակտուալ խնդիրների կողքին, որոնք կապված են, ինչպես ասում են, մորթապաշտական շահերի հետ, այսինքն էներգետիկ հաղորդակցությունների կառուցման նախագծերի իրականացումը, կան նաեւ «պերմանենտ» խնդիրներ, այսինքն աշխարհքաղաքական դիրքեր, որոնք դեռեւս չեն դարձել քաղաքական փոխանակման առարկա, թեեւ մնում են քաղաքական առեւտրի ոլորտում:
Այս առեւտրի շրջանակում Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերության հիմնական հարց կա՝ Սեւ ծովի, Հարավային ու Հյուսիսային Կովկասի, եւ հետագայում՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ազդեցության բաժանումը: Թուրքիայի պահանջները լայնածավալ են, եւ նա գործում է բավական թափով, եւ պետք է լավ հասկանալ, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում հրապարակային եւ ոչ հրապարակային քաղաքականության միջեւ կա մեծ տարբերություն:
Սակայն, սկզբունքորեն, Ռուսաստանը կարող էր Սեւծովյան ու Կովկասյան տարածաշրջաններում գնալ զիջումների, եւ հնարավոր է պատկերացնում է փոխզիջման որոշ ընդունելի պայմաններ: Ռուսաստանը հասկանում է, որ իրեն շրջապատող տարածաշրջաններում արդեն հաստատվել են մի շարք տերությունների դիրքերը, նախեւառաջ, ԱՄՆ-ի եւ Չինաստանի, եւ Թուրքիային որպես հիմնական աշխարհքաղաքական հակառակորդ կամ գործընկեր դիտարկելը պարզապես անիմաստ է:
Լիովին պարզ է, որ Ռուսաստանը չէր ցանկանա հարաբերություններ ծավալել Թուրքիայի հետ, որպես հավասարի հարաբերություններ, այսինքն որպես իրեն քաղաքականապես, ռազմական եւ տնտեսական նշանակությամբ հավասար պետություն: Ռուսաստանը շարունակում է պնդել իր առանձնահատուկ դերն աշխարհում, որը նրան հավասարեցնում է մեծ տերությունների նշանակությանը, որոնց շարքը, Ռուսաստանի կարծիքով (ինչպես նաեւ ԱՄՆ կարծիքով) Թուրքիան չի մտնում: Բացի այդ, Թուրքիային ցանկացած աշխարհքաղաքական զիջում, վաղ թե ուշ, հանգեցնելու է նրա կողմից նոր սպառնալիքների առաջացան:
Սակայն, երեւում է, նույնիսկ դրանում չէ հարցը: Փորձելով իրականացնել սեփական աշխարհքաղաքական հավակնությունները, Ռուսաստանը փորձում է երկխոսություններ վարել ոչ թե Առաջավոր Ասիայի պետությունների, այսինքն Թուրքիայի ու Իրանի հետ, այլ Արեւմուտքի առաջատար պետությունների հետ, նախեւառաջ՝ ԱՄՆ-ի: Առայժմ Ռուսաստանը միայն ԱՄՆ-ին է դիտարկում որպես գործընկերոջ երկխոսության մեջ, որը կարող է հանգեցնել աշխարհքաղաքական փոխզիջումների: ԱՄՆ ձեռնարկում է ջանքեր Սեւծովյան-Կովկասյան եւ Կենտրոնասիական տարածաշրջաններում էքսպանսիայի նոր փուլի իրականացման համար, ինչը ենթադրում է Ռուսաստանի որոշ չափով զսպում եւ Թուրքիայի բացառում որոշիչ խաղացողների ցանկից:
Հենց այս տրամաբանության եւ աշխարհքաղաքական խնդիրների դրվածքի մեջ: Սակայն խնդիրների տվյալ դրվածքն, այսպես թե այնպես, կհանգեցնի ԱՄՆ եւ Ռուսաստանի որոշակի մերձեցման՝ ի դեմս նոր մարտահրավերների, իսկ առավել շատ՝ միջնաժամկետ մարտահրավերների:
Առաջին «հայտն» արդեն արված է, խոսքը ՀԱՊԿ հանդեպ ԱՄՆ հետաքրքրության մասին է, եւ այդ հետաքրքրության շրջանակում Հայաստանը կարող է իրականացնել իր նպատակները: Տրամաբանական այս կառուցվածքը շատ մոտ է իրականությանը, եւ խնդիրն առայժմ այն է, թե ինչ չափով, ձեւաչափով ու ծավալով է ԱՄՆ մտադիր իրականացնել սեփական ծրագրերը «երրորդ ուժի» ուժեղացման ուղղությամբ, որը հետեւողականորեն ծավալվում է Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում: «Երրորդ ուժի» ռազմավարության նոր դիրքերի առաջացման դեպքում թուրք-ռուսական դավադրությունը կդառնա անհնար, բոլոր հանգամանքների պարագայում:
Իգոր Մուրադյան

No comments: