Sunday, October 23, 2011

Հայ առաքելական եկեղեցին վաղը կնշի Խաչի գյուտի տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր կնշի Խաչի գյուտի տոնը եւ այդ առթիվ կմատուցվի պատարագ: Այս մասին հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեւոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը` հավելելով, որ խաչի տոնը տոնվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է 12 վարդապետների տոնը, որոնց վարդապետությունը համընկնում է մեր եկեղեցու վարդապետության հետ եւ հետեւաբար` հայ եկեղեցին ընդունում է այդ վարդապետներին եւ նրանց հիշատակության օրը:
«Քրիստոսի արյամբ ողողված խաչը բազում հրաշքներ է գործում եւ շատ դեպքերում այդ խաչով մարդիկ քրիստոնյա են դառնում: Երուսաղեմում հրեաները քանի որ հալածում էին քրիստոնյաներին, չեն ընդունում խաչը եւ վերցնում են տիրոջ խաչափայտը եւ թաղում են հողի տակ: Թագուհին ուզում էր գտներ այդ խաչափայտը, սակայն գտնում է երեք այդպիսի խաչափայտը, դնում է մահացած աղջկա վրա եւ աղջիկը կենդանանում է ու խաչը սկսում է հրաշքներ գործել»,- տոնի իմաստը ներկայացրեց քահանան` հավելելով, որ դրանից հետո էլի հրեաները գողանում են խաչը, բայց մեկ այլ թագուհի գտնում է այն, դնում մահացած պատանու վրա եւ ան էկլ կենդանանում:
Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին ունի խաչի չորս տոն` Երերումը Սուրբ խաչի, Խաչվերաց, Վարագա Սուրբ խաչի եւ Գյուտ խաչի: 370-ականններից ի վեր Խաչի գյուտը տոնվում է քրիստոնեական երկրներում: Խաչափայտի մասունքներից ունի նաեւ Մայր Աթոռը:

No comments: