Monday, October 24, 2011

ԼՂ-ում ստեղծված իրադրությունը ռազմական ագրեսիայի արդյունք է. Բեռնար Ֆասիե

Tert.am. 23-10-2011- «ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, իսկ մեր նպատակն է պայմաններ ստեղծել վերջնական կարգավորման համար»,-ռուսական «Ռեգնում» գործակալության Ստեփանակերտի թղթակցի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
«Երբ մարդիկ խոսում են պատերազմի և ուժի միջոցով հակամարտության կարգավորման մասին, ապա դա չի նպաստում քննարկումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-ասել է համանախագահը և հավելել, որ ստեղծված իրադրությունը հենց ռազմական ագրեսիայի արդյունք է:
Ֆրանսիացի համանախագահը ընդգծել է նաև բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան),, Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն արդեն Բաքվում են:
Ուրբաթ միջնորդները Երևանում հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

No comments: