Tuesday, October 25, 2011

Թուրք հաղորդավարուհին երկրաշարժը տեղին է համարում. Քրդերն իրենց տեղը թող իմանան

News.am. 25-10-2011- Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետ կապված սկանդալային մեկնաբանությամբ է հանդես եկել թուրքական ATV-ի հաղորդավարուհի Մուղլե Անլըն։
Թուրք հաղորդավարուհին եթերով հանդիմանել է Վանի երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք (քրդերը-NEWS.am) իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»,-ասել է թուրք հաղորդավարուհին։
Նշենք, որ Վանի նահանգի հիմնական բնակչությունը քրդերն են։
Մեկ այլ սկանդալային հայտարարություն է արել ուղիղ եթերում թուրքական Haberturk-ի հաղորդավար Դույգու Ջանբաշը՝ նշելով, թե չնայած երկրաշարժը Վանում է եղել, իրենց ցավը մեծ է։
Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։
Երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորներինը՝ 1301։

No comments: