Tuesday, October 25, 2011

Վասն Ալիեւների ընտանիքի

HayNews.am. 25-10-2011- Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է «նախկին նախագահի եւ նրա ընտանիքի անդամների մասին» օրենք, համաձայն որի, նախկին նախագահը գործող նախագահի աշխատավարձի 50 տոկոսի չափ ցմահ կենսաթոշակ է ստանալու:
Նույն օրենքի համաձայն, նախկին նախագահները եւ նրանց կանայք/ամուսինները չեն կարող քրեական կամ վարչական պատռասխանատվության կանչվել, նախկին նախագահները եւ նրանց ընտանիքի անդամները ազատվում են որոշ հարկերից եւ նրանց համար բուժօգնությունը պետության հաշվին է: Պետության հաշվին նրանց նաեւ ծառայողական մեքենա է տրվում եւ վարորդ:
Ինչպես եւ կարելի էր ենթադրել, որոշ պատգամավորներ առաջարկել են օրենքը չտարածել նախկին նախագահ Այազ Մութալիբովի վրա: Առաջարկը չի ընդունվել:

No comments: