Tuesday, October 25, 2011

Ալիևը մեկնել է Թուրքիա

Tert.am. 25-10-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Թուրքիա։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի շրջանակում Ալիևը մասնակցելու է Իզմիրում կայանալիք Թուրք–ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստին և Ադրբեջանական պետական նավթային ընկերության նոր նավթաքիմիական գործարանի հիմնարկեքի արարողությանը։
Բացի այդ, Ալիևը, որին այցի ընթացքում ուղեկցում է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, հանդիպումներ է ունենալու Թուրքիայի ղեկավարության հետ։

No comments: