Tuesday, October 25, 2011

ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան ու Ադրբեջան

News.am. 25-10-2011- ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մոտ ժամանակներս պատրաստվում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան՝ իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակով, հաղորդում է «Ազադլըգ» ռադիոկայանը:
Ըստ այդմ, Միյատովիչին առաջին հերթին մտահոգում է Ադրբեջանում լրատվամիւոցների ազատության խնդիրը: Նա հույս է հայտնել, որ ադրբեջանցի ակտիվիստները, ովքեր Facebook-ի միջոցով հակակառավարական ցույցերի կոչ էին արել, շուտով ազատ կարձակվեն:
Միյատովիչն ասել է, որ քննարկել է բլոգերներ Ջաբար Սավալանլի եւ Բախտիյար Հաջիեւի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու եւ զինծառայությունից խուսափելու համար:

No comments: