Wednesday, October 26, 2011

Հայաստանն ու Կիպրոսը քննարկում են ռազմական կրթության հարցերը

News.am. 25-10-2011- Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի եւ կրթության վարչությունների պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Հայաստան:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մինչեւ հոկտեմբերի 28-ը:
Այցի ընթացքում Կիպրոսի Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության եւ կադրերի վերապատրաստման ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

No comments: