Monday, October 24, 2011

Սերժ Սարգսյանը ցավակցել է Գյուլին և առաջարկել Հայաստանի օգնությունը

Tert.am. 23-10-2011- ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի պետական այցը ՌԴ շարունակվում է նախատեսված ծրագրին համապատասխան:
Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առկա ավերածությունների, զոհերի և փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:

No comments: