Tuesday, October 25, 2011

Բուլղարիան հրաժարվել է PKK-ի զինյալին հանձնել Թուրքիային

News.am. 25-10-2011- Բուլղարական դատարանը մերժել է Թուրքիայի պահանջը՝ PKK-ի անդամ լինելու մեջ մեղադրվող Ռամազան Գյոքալփին հանձնել Թուրքիային։
Firat գործակալության փոխանցմամբ՝ 31-ամյա Ռամազան Գյոքալփն այս տարվա օգոստոսին ձերբակալվել է Վառնայի օդանավակայանում։ Ավստրիայում փախստականի կարգավիճակ ունեցող քուրդ երիտասարդին ավելի վաղ հրաժարվել են Թուրքիային հանձնել նաեւ Հոլանդիան եւ Ավստրիան։

No comments: