Monday, October 24, 2011

Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անցել են բարիդրացիականի սահմանը

News.am. 24-10-2011- Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անցել են բարիդրացիականի սահմանը եւ զարգանում են բարիդրացիական գործընկերության եւ ռազմավարական հարաբերությունների տիրույթում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայի պետական համալսարանում դասախոսների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե ի՞նչ ոլորտներում եւ ինչպես են Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր զարգացնել երկկողմ հարաբերությունները, Հայաստանի նախագահը պատասխանել է, որ պատասխանն ակնհայտ է, հավելելով, որ հանգստացնել մեզ, որ երկկողմ հարաբերությունները պատմականորեն լավ են զարգացել, բավարար չէ:


No comments: