Wednesday, October 12, 2011

«Այսօր աշխարհի բոլոր քաղաքներում քրդերը Թուրքիայից պահանջել են դադարեցնել այդ դաժան ու կեղտոտ պատերազմը». Կնյազ Հասանով

Tert.am. 11-10-2011- Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին արդեն 75-րդ օրն է, որ թույլ չեն տալիս հանդիպել իր փաստաբանների և հարազատների հետ։ Միայն վերջին ամսվա ընթացքում ձերբակալվել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության 1500 ակտիվիստ, մեջլիսի 6 պատգամավոր։
«Վրդովված աշխարհի բոլոր քրդերը, այսօր աշխարհի բոլոր քաղաքներում և Թուրքիայի բոլոր բնակավայրերում բողոքի ցույցեր, բողոքի ակցիաներ են կազմակերպում թուրքական այս բռնակալության դեմ։ Նրանք միանշանակ անհապաղ պահանջում են, որպեսզի ազատ արձակեն Աբդուլլահ Օջալանին և դադարեցնեն այդ անիմաստ, դաժան ու կեղտոտ պատերազմը քուրդ ժողովրդի և նրա ազատամարտիկների դեմ»,- նշել է Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը։
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ դա քաղաքական, ֆիզիկական և մշակութային ոչնչացում է, քողարկված և բացահայտ ցեղասպանություն։

No comments: