Panorama.am. 6-10-2011- Հոկտեմբերի 8-ին տեղի է ունենալու Իրանի Մեջլիսի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է բանկային համակարգում 3 տրիլիոն թումանի չարաշահումների խնդիրը:
Այս մասին հաղորդում է «Fars» իրանական գործակալությունը:
Ըստ հիշյալ գործակալության տեղեկատվության՝ նախքան արտահերթ նիստը, չարաշահումների գործն ուսումնասիրող համապատասխան խորհրդարանական հանձնաժողովն ավելի քան 40 խորհրդակցություն է անցկացրել տվյալ հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Եթե շաբաթ օրը կայանալիք Մեջլիսի արտահերթ նիստը հաստատի չարաշահումների վերաբերյալ օրինագիծը, ապա այն, վերջնական հաստատման նպատակով, կքննարկվի նաև հաջորդ օրը կայանալիք նիստի ընթացքում:

No comments:
Post a Comment