Monday, October 24, 2011

Ադրբեջանը համաձայն չէ

«Լրագիր» 22-10-2011- Հոկտեմբերի 23-25 կկայանա Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ինտերֆաքս գործակալության տված հարցազրույցում բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` անվտանգության:
Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին, Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ Ադրբեջանը առաջարկում է, չպայմանավորվելով կարգավորման սկզբունքների շուրջ` անցնել հիմնական համաձայնագրի մշակմանը: Հայաստանի արտգործնախարարն նման մոտեցումն համարում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները պատրաստ չեն կարգավորման այն սկուզբնքների հիման վրա, որոնք առաջարկում են համանախագահները, ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ Կազանում հանդիպմանն ընդառաջ որոշ բաներ համաձայնեցված էին: Սակայն վերջին պահին Ադրբեջանն առաջադրել է 10 փոփոխություն: Նա ասել է նաեւ, որ Կազանից հետո բանակցությունները շարունակվում են:
Հիմա տարածաշրջանում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները, որոնք կգնան Ղարաբաղ եւ այնուհետեւ` Ադրբեջան: Բանակցությունները այլընտրանք չունեն, ասել է Նալբանդյանը:

No comments: