Friday, October 21, 2011

Ադրբեջանի սահմանապահների կրակոցից իրանցի սահմանապահ է զոհվել

Panorama.am. 20-10-2011- Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին` ժամը 14-ի սահմաններում սահմանային Արանլի գյուղի շրջակայքում:
Նշենք, որ իրանական լրատվամիջոցներն առայժմ չեն արձագանքել վերոնշյալ միջադեպին:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին իրանա-ադրբեջանական սահմանում ևս տեղի էր ունեցել զինված միջադեպ, որի արդյունքում ադրբեջանցի լեյտենանտ Ռուֆաթ Գուլիևը, չհետևելով իրանցի սահմանապահների «կանգնիր» հրամանին, մուտք էր գործել իրանական տարածք, ինչից հետո ծանր վիրավորվել և դեպքի վայրից տարհանման ժամանակ մահացել էր:

No comments: