Wednesday, October 12, 2011

Թուրքիայում քուրդ զինյալների դիակների ոտքերից կապել են ու քարշ տվել

News.am. 12-10-2011- Թուրքիայում մեծ արձագանք է գտել կայքերից մեկում հրապարակված մի լուսանկար, որտեղ PKK-ի 2 սպանված զինյալների դիակների ոտքերից պարան է կախված։
Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպությունների պատրաստած զեկույցում նշվել է, թե Շեմդինլիի ժանդարմերիայի դիմաց արված լուսանկարում առկա սպանված 2 քուրդ զինյալների ոտքերից պարանով կապել են եւ քարշ տվել։ Դիակները լուսանկարված են՝ «Հայրենիքը չի բաժանվում» եւ «Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությունները։
Խնդրի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Հաքքարիի նահանգապետ Մուամեր Թյուրքերը՝ պնդելով, թե սպանված քուրդ զինյալներին գետնի վրա քարշ չեն տվել։ «Պարանները կախված են եղել ոտքերից, քանի որ կար, հավանականություն, որ սպանված զինյալների դիակների վրա կարող էր ռումբ լինել։ Այդ զինյալները ցանկացել են Շմեդինլիի ժանդարմերիայի դեմ հարձակում գործել»,-արդարացել է թուրք նահանգապետը։

No comments: