
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ներողություն էր խնդրել Դերսիմի կոտորածների համար։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Էրդողանն այս քայլով անգիտակցաբար և անուղղակիորեն ներողություն է խնդրել նաև այնտեղ կոտորված հայերից:
«Ես խորհուրդ կտայի Էրդողանին ուսումնասիրել արխիվները, ինչը նրան թույլ կտա ներողություն խնդրել նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Որոշ վերլուծաբաններ, այսպես թե այնպես, գտնում են, որ Թուրքիայի վարչապետն իր ներողության ակցիայով թուրք հասարակությանը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելուն»,–ասել է թուրքագետը։
No comments:
Post a Comment