Tuesday, November 29, 2011

Իրանը բրիտանական դեսպանին տուն է ուղարկել

News.am. 28-11-2011- Իրանի պահապանների խորհուրդը նոյեմբերի 28 -ին հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները ժամանակավոր հավատարմատարների մակարդակ իջեցնելու վերաբերյալ օրինագիծը: Մեկ օր առաջ օրինագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից:
Խորհրդի հավանությանն արժանանալուց հետո օրենքն ուժի մեջ է մտել, եւ Իրանի արտգործնախարարությունը պետք է ի կատար ածի այն` երկու շաբաթվա ընթացքում ետ ուղարկելով Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլկոտին:
Բացի այդ, երկու շաբաթվա ընթացում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները պետք է հասցվեն նվազագույնի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը:
Բոլոր այս միջոցառումները Իրանի պատասխան քայլերն են իր նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի կողմից այս տարվա սեպտեմբերին սահմանված նոր պատժամիջոցների: Մեծ Բրիտանիան գրոհի օբյեկտ է ընտրվել այն պատճառով, որ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ կանադական դեսպանատուն էլ արդեն իսկ գլխավորում է ժամանակավոր հավատարմատարը:
Լոնդոնն արդեն հայտարարել է, որ ափսոսում է Թեհրանի կողմից նման որոշման համար եւ խոստացել է իրանական դեմարշին պատասխանել «ողջ վճռականությամբ»:

No comments: