
Ընդունված օրինագիծը նախատեսում է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնել գործերի հավատարմատարի մակարդակի, ինչպես նաև զգալիորեն կրճատել առևտրային, տնտեսական և մշակութային համագործակցությունը: Այդ օրինագիծը ևս մեկ քայլ է Արևմուտքի երկրների և Իրանի միջև հակամարտության բորբոքման ճանապարհին:
Այդ երկարաձգված դիվանագիտական դիմակայությունը սկսեց սրվել այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում նշվում էր, որ իսլամական հանրապետությունը վարում է աշխատանքներ, որոնք կարող են ատոմային զենքի ստեղծման հանգեցնել:
Նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց Իրանի հանդեպ ֆինանսական պատժամիջոցների ներմուծման մասին՝ դրանով իսկ դադարեցնելով Իրանի վարկային հաստատությունների հետ ամեն տեսակ ֆինանսական և բանկային գործողությունները:
No comments:
Post a Comment