Ըստ նրա` քաղաքական նպատակահարմարությունից առավելագույն օգուտ քաղելու լավագույն օրինակ էր Դերսիմի ջարդերի համար Էրդողանի ներողություն խնդրելը, որով նա դատապարտում էր իր հիմնական մրցակցին` այդ դեպքերի ժամանակ ղեկավարող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը:
Ըստ Մելքոնյանի, քանի որ նման հայտարարություններն արվում են սոսկ քաղաքական նկատառումներով, պետք չէ ակնկալել, որ մոտ ապագայում նմանատիպ հայտարարություն կարվի նաեւ ցեղասպանության կապակցությամբ:
Ըստ մասնագետի` ինքը հոռետեսորեն է տրամադրված նաեւ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում. «Իսրայելն այդ հարցը պահում է օրակարգում` բացառապես իր քաղաքական շահերից ելնելով», – համոզված է Մելքոնյանը: Նրա խոսքով` նույնը վերաբերում է նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականորեն պատժելու մասին օրինագծին. «Քաղաքական բոլոր հայտարարություններն արվում են նախագահի ապագա թեկնածուների շահերի տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ այդ հարցում վճռական դիրքորոշում ունի սոցիալիստների առաջադրած թեկնածու Ֆրանսուա Օլանդը, որն արդեն Ֆրանսիայի հայ համայնքի աջակցության խոստումն է ստացել: Ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացման մասին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ըստ նրա` դա կարող է արվել այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի բացահայտ հերքել Հայոց ցեղասպանությունը:

No comments:
Post a Comment