Ինչ է կատարվում խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո: Պատգամավորները թուլացե՞լ են, թե պարզապես Հովիկ Աբրահամյանն է հեռանալուց առաջ նրանց հրահանգել՝ «ազատ»: Երբ նա եկավ ԱԺ նախագահ, տվեց «հավսար, զգաստ» հրամանը, հեռանալիս էլ երեւի տվել է «ազատ»-ը: Պատգամավորներն ու նախարարներն էլ հիմա երեւի թե իրենց ազատ են զգում, չեն գալիս նիստերին, երեւի որ Ազատիչը զգա Հովիկ Աբրահամյանի արժեքը:
Բայց, այդ առումով իհարկե իզուր է աժիոտաժը: Պետք չէ զայրանալ, որ ասենք պատգամավորը չի գալիս խորհրդարան, կամ նախարարը չի գալիս օրենք ներկայացնելու:
Հայաստանի խորհրդարանը եղած, թե չեղած մի հաշիվ է: Քանի դեռ խորհրդարանը երկրում հանդիսանում է գործադիր մարմնի կցորդ, նախագահի նստավայրի կամակատար, որեւէ նշանակություն չունի, թե դրա նիստերին քանի պատգամավոր կամ նախարար է գալիս, որովհետեւ գալն ընդամենը ձեւականություն է:
Եթե ոմանք համարում են, որ գոնե ձեւի համար պետք է խորհրդարանի դեմքը պահել, ապա դա էլ թերեւս ինքնախաբեություն է ավելի շատ, որովհետեւ այդ ձեւի համար, այդ դեմքը պահելու, այդ առերեւույթ տեսարանները ապահովելու մոտեցման համար է, որ երկիրը ներկայում հասել է մի վիճակի, երբ ոչ մի ինստիտուտ չունի բովանդակություն եւ համատարած ձեւ է, ու պետությունն էլ վերածվել է անբովանդակ ձեւի:
Պետք է երեւի թե ի վերջո թքած ունենալ ձեւի վրա, եւ նույնիսկ շատ լավ է, որ խորհրդարանի դեմքը լինի այն դատարկությունը, որ կա այժմ, ոչ թե որ դատարկությունից հետո որեւէ մեկն ասի, թե այ մարդ, Հովիկ Աբրահամյանը գոնե կարողանում էր արտաքին լիքությունն ապահովել:
Ավելի վատ, որ կարողանում էր, որովհետեւ նրա այդ կարողությունն ընդամենը ներքին դատարկությունը սպասարկելու մի ձեւ էր: Եվ արտահայտությունը, թե «Հովիկ Աբրահամյանը գոնե…» իր փիլիսոփայությամբ բացարձակապես նույնքան հակասահմանադրական է, որքան հակասահմանադրական է իշխանությունն ինքը, որպես կեղծված ընտրությամբ վերարտադրվող օրգանիզմ:
Հետեւաբար, ինչպիսին է հակասահմանադրականության արտաքին տեսքը, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, կամ եթե օգտագործում ենք «գոնե» բառը, ապա թերեւս այն կտրվածքով, որ այդ հակասահմանադրականությունը գոնե ձեւական քողածածկեր չունեն:
Պատգամավորներին ոչ թե Հովիկ Աբրահամյանը, այլ պետական կարգը, սահմանադրական պարտքը եւ գիտակցությունը պետք է խորհրդարան բերի: Եթե այդ ամենը չկա, ապա դրանք Հովիկ Աբրահամյանով կամ որեւէ մեկով փոխարինելը ոչ միայն ավելորդ է, այլ նաեւ վտանգավոր, որովհետեւ պետության եւ հասարակության համար չկա առավել վտանգավոր բան, քան պետականության պատրանքը կամ պատրանքային պետականությունը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments:
Post a Comment